(+374) 97 230730

1 2 3 4 5

Հունաստան

 

Տարածությունը՝ 131 957 կմ²

Բնակչությունը՝ 10 772 967

Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα)

Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրահմ

Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա

Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3)

Ազգային դոմեյնային զոնա՝ .gr

Հեռախոսային կոդը +30

Մեկնել Հունաստան, որպեսզի շրջագայել տեսարժան վայրերով կամ հակառակը՝ անշտապ արևահարվել, կստացվի հանցագործություն: Հունաստանում հարկավոր է վայելել... գինին և ուտեստները, ծովն ու կեսօրի խաղաղությունը, շփումը տեղացիների և բնության հետ, անտիկ աշխարհն ու ներդաշնակությունը, երեկոյան կյանքն ու զվարճանքները - ամբողջը և միանգամից: այլ կերպ այստեղ հնարավոր չէ:

Հունաստանն ավելի մոտ է Հայաստանին, քան մենք կարող ենք պատկերացնել՝ և՛ հեռավորությամբ, և՛ մշակույթով: Իրականում, եթե թողնենք մի կողմում աշխարհագրական տվյալները, հայերն ու հույներն ունեն անցյալի բազմաթիվ նմանություններ, մեր երկու ազգերին կապում է այնքան շատ բան, որոնց մասին ինքներս չենք կարող պատկերացնել: Միայն այն, որ հայերն ու հույները ոչ վաղ անցյալում ապրել են միմյանց հետ և հարևանությամբ, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում:

Ընդամենը մեկ անգամ լինելով Հունաստանում, յուրաքանչյուր հային պատում է այստեղ օտար չլինելու զգացողությունը, որին գումարվում են ծովափնյա հիանալի բնությունն ու անմոռանալի տեսարժան վայրերը՝ դարձնելով ճամփորդությունն իրապես ստացված:

Հունաստանը, տուրիստական ենթակառուցվածքներով, ամենազարգացած երկրներից մեկն է աշխարհում: Մայիսից մինչև Սեպտեմբեր ամիսն ընկած հատվածում երկրում եռում ա ամառային հանգիստը, զբոսաշրջային ավանները լեցուն են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած զբոսաշրջիկներով: Հունական ծովափնյա հյուրանոցներն, իրենց հերթին, կարծես մրցակցության դուրս եկած լինեն՝ յուրաքանչյուրը յուրով զարմացնելով իր հարմարավետությամբ և սպասարկման որակով:

Հռոդոս կղզի, Դոդեկանես

Հռոդոս կղզի (Hrodes Island) - ամենաայցելվող և ամենաարևոտ կղզիներից մեկը Հունաստանում: Այստեղ տարվա մեջ 310 օր երկինքն անամպ է: Համաձայն լեգենդի՝ Հռոդոսը զոհաբերվել է Հելիոս Զևսին, ով ծովի հատակից վեր է բարձրացրել կղզին: Կղզում հանգիստը կարելի է անցկացնել արդեն մայիս ամսից, քանի որ այն գտնվում է հարավում, և արդեն մայիս ամսից սկսած այստեղ ծովի ջուրը բավականաչափ տաք է լինում:

Հալկիդիկի, արևելյան Մակեդոնիա (Halkidiki -Kassandra, Sithonia, Athos)

Հալկիդինիկին, անխոս, կարելի է համարել որպես Հունաստանի ամենահյուրընկալ վայրերից մեկը, որտեղ յուրաքանչյուր 100 մետր հեռավորությամբ տեղակայված է հյուրընկալ հյուրանոցներ՝ իրենց սեփական լողափներով, սրճարաններով և ռեստորաններով: Հալկիդիկի թերակղզու ծովափներն ամենահարմարն են՝ մանր դեղին ավազ, խաղաղ և տաք ծովի ջուր, զվարճանքի բազմաթիվ հնարավորություններ: Հալկիդիկիում հանգիստ անց կացնելու ամենալավ սեզոնն է հունիս-սեպտեմբեր շրջանը:

Թասոս կղզի (Thassos Island)

Կղզին հայտնի է իր գրավիչ բնությամբ, մաքուր լողափներով և զուլալ ջրով:

Սանտորինի (Թիրա)

Թերևս յուրաքանչյուրը տեսած կլինի այս էկզոտիկ կղզու լուսանկարները համացանցում: Կապտա-սպիտակ երանգներով պատված փոքր քաղաքների նեղ ու հմայիչ փողոցներով քայլելն արդն իսկ մեծ հաճույք է:

ավելին

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO