(+374) 97 230730

1 2 3 4 5

Թայլանդ

Թայլանդի դրոշը

   Մայրաքաղաքը` Բանգկոկ:
   Ժամանակը` Երևանից առաջ է 4 ժամով:
   Կրոնը` բուդդայականություն:
   Աշխարհագրական դիրքը՝  գտնվում է Հարավարևելյան Ասիայում՝ Հնդկաչին թերակղզում:

Տարածությունը՝ 514 000 կմ²

Բնակչությունը՝ 68 000 000 մարդ

Ազգային արժույթը՝ Թայլանդական բատ

Պետական լեզուն՝ թայերեն

Մեծ քաղաքներ՝ Բանգկոկ, Պատտայա, Փհուկետ

Հեռախոսային կոդը +66

Վիզա Հայաստանի քաղաքացիների համար՝ պահանջվում է Թայլանդի վիզա

Լավագույն սեզոնը ուղևորության համար - հոկտեմբեր-մարտ ամիսներին: Ծովի ջերմաստիճանը հասնում է մինչև +26*C

 

Թաիլանդը զբոսաշրջիկներին գրավում է իր էկզոտիկ բնապատկերներով, ծաղկուն այգիներով, բրնձի դաշտերով, անսովոր մրգերով և, իհարկե, Անդամանյան ծովի մաքուր, սպիտակ լողափերով: Թաիլանդը Հարավարևելյան Ասիայում լողափային զբոսաշրջության ամենատարածված ուղղությունն է: Այստեղ զարգացած են նաև դայվինգը, ռաֆտինգը, վինդսերֆինգը, յախտինգը և ծովային ակտիվ հանգստի մյուս տեսակները: Երկրի խոշորագույն առողջարանային գոտիներն են Պատտայան, Պհուկետը, Սամետը, Սամուին, Խուա Խինը, Փհի-Փհին: Առողջարանային գոտիներում գործում են բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրներ, որոնց թվում շատ են համաշխարհային հռչակ ունեցող բրենդները: Կարելի է ընտրել ինչպես «էկոնոմ» դասի հյուրանոցներ, այնպես էլ թանկարժեք համալիրներ՝ ծովային վիլլաներով ու բունգալոներով: Հյուրերին սպասում են ջրային բազմատեսակ զվարճանքներ. զբոսանք առագաստանավով, կատամարաններով, ջրային դահուկներով, ծովային բանաններով և այլն: Բարձր զարգացման է հասել հյուրանոցների ու առողջարանների ենթակառուցվածքը, ստեղծված են երեխաների հետ ընտանեկան հանգստի բոլոր պայմանները: Թաիլանդն ունի հարուստ մշակութային ժառանգություն և հազվագյուտ թեմատիկ պարկեր, ուստի ծովային հանգիստը կարելի է զուգակցել հետաքրքիր էքսկուրսիաներով: Բուդդայական վանքեր ու թագավորական պալատներ ունեցող հին քաղաքներ Ճանաչողական էքսկուրսիաների կարելի է մեկնել գործնականում յուրաքանչյուր խոշոր առողջավայրից: Հյուրերի համար կազմակերպվում են նաև այցելություններ կոկորդիլոսների, օձերի ու փղերի ֆերմաներ, ծովային զբոսանքներ, սպորտի հազվագյուտ տեսակների և արևելյան խոհարարական վարպետության դասեր (մաստեր-կլասներ), ամեն տեսակի սաֆարիներ, հետիոտն երթուղիներ, ձկնորսություն, այցելություններ ակվապարկեր ու մանկական զվարճությունների պարկեր, բուսաբանական այգիներ:
 
Պատտայա
Ասիայի խոշորագույն քաղաք-առողջարաններից է, գտնվում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկից 147 կիլոմետր հեռավորության վրա: Ամեն տարի Պատտայա է այցելում շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկ: Այստեղ կենտրոնացված են հարյուրավոր հյուրանոցներ, խանութներ, ռեստորաններ, բարեր և թեմատիկ պարկեր: Բացի լողափում հանգստանալուց, կարող եք ընտրել բազմաթիվ էքսկուրսիաներից որևէ մեկը: Դրանք նախատեսում են այցելություն Վատ Յանգ բուդդայական տաճար, Վագրերի կենդանաբանական այգի, Համեմունքների այգի, դելֆինարիում, արևադարձային Նոնգ Նուչ, սաֆարիների «Ուորլդ» պարկ, կոկորդիլոսների ֆերմա, «Կխաո Կխեո» կենդանաբանական այգի, «Ստորջրյա աշխարհ» պարկ, «Սիամ» ատրակցիոնների պարկ, փղերի գյուղ և բազմաթիվ այլ տեսարժան վայրեր ինչպես կղզում, այնպես էլ երկրի այլ տարածաշրջաններում, այդ թվում նաև Բանգկոկում:
 
 
Փհի-Փհի
Կղզեխմբում կան մեծ թվով հինգաստղանի հյուրանոցային համալիրներ,  ռեստորաններ և սպա-ծառայությունների լայն ընտրություն: Առաջարկվում են էքսկլյուզիվ սպա-ծրագրեր: Սա հանգստացնող ու հոգնածությունը թոթափող մթնոլորտով առողջարան է, ուր կարելի է մի պահ մոռանալ քաղաքային կյանքի մասին: Կարելի է մասնակցել հետաքրքիր էքսկուրսիաների դեպի Վիկինգների քարանձավ, կապիկների լողափ, ինչպես նաև զբաղվել սնորկլինգով կորալային խութերում: 
 
 
Պհուկետ
Այստեղ՝ Թաիլանդի ամենամեծ կղզում, որն աչքի է ընկնում կենսաբազմազանությամբ, կտեսնեք ավազոտ ու ժայռոտ լողափեր, արևադարձային ջունգլիներ, կոկոսյան արմավենիներ, բյուրեղյա մաքրության ջրվեժներ, կայցելեք Վատ Չալոնգ վանական համալիր, ինչպես նաև Կաո Սոկ պարկ և Չեո Լան լիճ: Կղզում կարելի է այցելել «Ֆանտազիա» պարկ:
 
Սամետ
Կղզի-առողջարանն իդեալական վայր է  լիարժեք հանգիստ վայելելու համար՝ շնորհիվ արևադարձային հանգստացնող բնապատկերների: Կղզու ձյունաճերմակ լողափերը հռչակված են իրենց մաքրությամբ: Բացի դրանից, բազմազան է նաև տեղի կենդանական աշխարհը. այստեղ կարելի է տեսնել և՛ թիթեռների էնդեմիկ տեսակներ, և՛ զվարճալի կապիկներ:
 
  
 
Սամուի
Մեծությամբ երրորդ կղզին է Թաիլանդում և գտնված վայր՝ արևի սիրահարների համար: Հարմարավետ հյուրանոցներն ու եզակի թեմատիկ պարկերը հյուրերին կօգնեն հետաքրքիր ու բազմազան դարձնել իրենց հանգիստը: Կղզում կարելի է այցելել Կհուն Արամ տաճար և Վատ Պլաի Լաեմ, էքսկուրսիա մեկնել արևադարձային մրգերի շուկա, օձերի շոու, վագրերի  այգի, ակվարիում, ոսկերչական կենտրոն:
 
Խուա Խին
Քաղաքի անվանումը թաիլանդերենից բառացի թարգմանվում է «քարի գլուխ»: Սա միջազգային հայտնի լողափային առողջարան է, որը գտնվում է Բանգկոկից 232 կիլոմետր հեռու: Այստեղ է գտնվում Պումիբոլ թագավորի ամառային պալատը: Բացի հիմնական տեսարժան վայրից` Խուա Խինն առաջարկում է հետաքրքիր դիտողական էքսկուրսիաներ Վատ Կաո Լադ, Վատ Խուա Մոնկգոլ վանքեր, ինչպես նաև վանքերի քաղաք Պետչաբուրի, հնդկակաղնու Չա Ամա Թագավորական պալատ, մետաքսի ֆաբրիկա, չղջիկների սար, գոլֆի ակադեմիա և բազմաթիվ այլ տեսարժան վայրեր:
 Օգտակար տեղեկություններ
Կլիման: Երկիրը գտնվում է խոնավ արևադարձերի գոտում, ուստի այստեղ ողջ տարին շոգ է: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է մոտ +300C, իսկ ջրի ջերմաստիճանը հասնում է +250C-ի: Շոգ եղանակը ձգվում է մարտից մայիս, անձրևների շրջանը` հունիսից նոյեմբեր, իսկ ցուրտ եղանակը` նոյեմբերից փետրվար: Առավել մեծ թվով զբոսաշրջիկներ Թաիլանդ են այցելում այսպես կոչված ցուրտ շրջանում: Հաճելի են նաև անձրևային եղանակի ամիսները, քանի որ տեղումները հիմնականում լինում են զբոսաշրջային գոտիներից հեռու գտնվող շրջաններում:
Արժույթը: 39 թաիլանդյան բատը հավասար է մոտ 1 դոլարի: Շրջանառության մեջ են 10, 20, 50, 100 և 500 բատ անվանական արժեքով թղթադրամներ, 1, 2, 5 բատ արժեքով սպիտակ և 25 ու 50 բատ արժեքով դեղին մետաղադրամներ:
Արտարժույթի փոխանակում: Հյուրանոցների տարադրամի փոխանակման կետերում գործում է ոչ ձեռնտու փոխարժեք: Ոչ մի դեպքում չի կարելի տարադրամը փոխանակել կրպակներում կամ փողոցում: Ավելի հարմար է դա կատարել բանկերում ու փոխանակման կետերում: Բանկոմատները չեն ընդունում մինչև 1995 թվականի թողարկման ԱՄՆ դոլարներ: 20 դոլարից պակաս արժեք ունեցող թղթադրամները փոխանակվում են ցածր փոխարժեքով: Բանկերն աշխատում են ժամը 08.30-ից 15.30, իսկ բազմաթիվ փոխանակման կետեր` մինչև ժամը 22.00: Գործնականում բոլոր խանութներում ու ռեստորաններում ընդունվում են կրադիտային քարտերով վճարումներ: 
Մաքսային կանոնները: Թաիլանդ առանց մաքսատուրք վճարելու կարելի բերել 200 ծխախոտի գլանակ, 50 սիգար և կամ 250 գրամ ծխախոտ, 1 լիտր սպիրտային խմիչք, մեկական լուսանկարչական, տեսա և ձայնային սարքավորում, ինչպես նաև ողջամիտ քանակով անձնական օգտագործման պարագաներ: Արգելվում է երկիր բերել կենդանական կամ բուսական ծագման մթերքներ, իսկ թմրանյութեր բերողներին սպառնում է մահապատիժ կամ ցմահ բանտարկություն: 
Տրանսպորտը: Առավել հարմար են տաքսիները և «տուկ-տուկ» մոտորոլերները: Չարժե ավտոմեքենա վարձակալել, քանի որ երկրում  ընկերությունները արհամարհում են ապահովագրությունները: Տաքսիները, որպես կանոն, աշխատում են հաշվիչով, սակայն պետք է անընդհատ հետևել դրանց ցուցմունքին: Բանգկոկում տաքսիով մեկ ճամփորդությունն արժե 50-ից 200 բատ: Արագընթաց մայրուղիներով ընթանալիս գանձվում է հատուկ տուրք, որը վճարում է ուղևորը: Պատտայայում տաքսու ծառայությունից օգտվելն արժե 20-ից 70 բատ:
Խանութները: Առևտրի կենտրոնների ու խանութների մեծ մասն առանց հանգստյան օրերի աշխատում է ժամը 10.00-ից մինչև 22.00: Հատկապես առողջարանային գոտիներում առավել տարածված են «7-11» խանութների ցանցերը, որոնք աշխատում են շուրջօրյա: Փողոցային շուկաներից, որոնք աշխատում են առավոտից մինչև ժամը 18.00, արժե գնել թարմ միրգ, բանջարեղեն ու ծովամթերք: 
Էլեկտրականությունը: 220-240 վոլտ, երկկոնտակտանի վարդակներ:
Թեյավճարները: Եթե ծառայությունների մատուցումը չի ներառվել հաշվի մեջ, սրճարաններում ու ռեստորաններում կարելի է թողնել գումարի 10%-ը կազմող թեյավճար: Հյուրանոցներում թեյավճարը կազմում է 50 բատ:
Խորհուրդներ՝
• Բուդդայական տաճարներ այցելելիս չի կարելի հագնել շորտեր ու կարճ թևքերով հագուստ, դիպչել Բուդդայի արձանին:
• Բուդդայական տաճար մտնելիս մուտքի մոտ անհրաժեշտ է հանել կոշիկները:
• Չի կարելի նստել այնպես, որ ներբանները ուղղվեն դեպի Բուդդայի պատկերը:
• Կանայք իրավունք չունեն դիպչելու բուդդայական հոգևորականներին:
• Չի կարելի դիպչել ուրիշ մարդկանց գլխին:
• Երբեք ջուր չխմել ծորակից: Շշալցված ջուրն էժան է ու անվտանգ:
• Անպայման օգտագործել արևապաշտպան քսուքներ:
• Թաիլանդում երթևեկությունը ձախակողմյան է և ոչ այնքան անվտանգ: Փողոցն անցնելիս պետք է շատ ուշադիր լինել և սկզբում նայել աջ:
• Չի կարելի բղավել մարդկանց վրա:
• Երբեք չի կարելի կողմնակի մարդկանցից վերցնել փաթեթներ կամ ծրարներ, որոնք պետք է անցկացնել երկրի սահմանը. թմրանյութերի մաքսանենգության համար նախատեսվում է մահապատիժ կամ ցմահ ազատազրկում: 
• Ավտոբուսի ու գնացքի տոմսեր կարելի է գնել միայն կայարանների և ТАТ լիցենզիա ունեցող պաշտոնական գործակալությունների տոմսարկղերից:
• Խորհուրդ չի տրվում էքսկուրսիաների ուղեգրերը ձեռք բերել փողոցային բյուրոներից:
 
Արտակարգ հեռախոսահամարներ՝
Ոստիկանություն-123 
Ճանապարհային ոստիկանություն-1193
Հրշեջ ծառայություն-199
Շտապօգնություն-191
 
Թաիլանդում Հայաստանի հյուպատոսություն 
Պատվո հյուպատոս` Արտո Արթինյան
Հասցե՝ 41/15-17 ManeesapBld. 2, 8thfloorSilom Soi 19, Silom Road, Silom, Bangrak Bangkok 10500, Thailand
Նստավայրը` Բանգկոկ
Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09.00-ից 18.00:
 
Վիզա
Հայաստանում Թաիլանդի Թագավորության դեսպանատուն
Հասցե՝ Երևան, Բաղրամյան պողոտա, 4/1:
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից 13.00-ն, նախնական հերթագրում չի պահանջվում:
Հեռախոս` 560410
Ֆաքս` 544425
  
Անհրաժեշտ փաստաթղթեր
• Արտասահմանյան անձնագիր, որն ուժի մեջ է շրջագայությանից վերադարձից հետո առնվազն 6 ամիս:
• Տեղեկանք աշխատավայրից՝ կազմակերպության ֆիրմային բլանկի վրա, ուր նշված կլինեն կազմակերպության հասցեն, հեռախոսը, լրիվ անվանումը, դիմողի պաշտոնը, տարեկան եկամտի չափը, վճարովի արձակուրդի ժամկետները, աշխատատեղի պահպանման հավաստումը և դիմողի` տվյալ կազմակերպությունում աշխատելու տարեթիվը: Թոշակառուները, ուսանողները, դպրոցականներն ու գործազուրկները նույնպիսի տեղեկանք ներկայացնում են իրենց հովանավորի աշաշխատավայրից, ինչպես նաև ուսանողական, թոշակառուի վկայականի կամ դպրոցից տրված տեղեկանքի պատճենը:
• 2 միատեսակ նոր, 3х4 չափի գունավոր լուսանկար սպիտակ ֆոնի վրա, առանց եզրագծերի, յուրաքանչյուր անձի համար:
• Հյուրանոցի կամ առանձնատան ամրագրման հաստատում, ուր նշված կլինեն զբոսաշրջիկի անունը և այնտեղ մնալու ժամկետը: Ինտերնետային արտատպումները չեն գործում: 
• Վճարված ավիատոմսերը վերադարձի օրվա նշումով:
• Դեսպանատան կողմից սահմանված նմուշի անկետա:
• Ֆինանսական դրությունը հավաստող փաստաթղթեր՝ մեկ անձի համար մեկ օրվա դիմաց 50 դոլարի չափով:
• Ոչ անգլերեն լեզվով ներկայացված փաստաթղթերի հավաստության նոտարական հաստատում: 
 
 Եթե 18 տարին չլրացած երեխան շրջագայության է մեկնում երրորդ անձի ուղեկցությամբ, ներկայացնել այդ առնչությամբ ծնողների գրավոր համաձայնությունը՝ նոտարական հաստատմամբ, ինչպես նաև ծնողների ու վստահված անձի անձնագրերի պատճենները: Փաստաթղթում անհրաժեշտ է նշել երկիրը, ուր մեկնում է երեխան, և վստահագրի գործողության ժամկետը, որը չի կարող գերազանցել 3 ամիսը: 
Կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր:
Վիզան ձևակերպվում է 7-ից 10 աշխատանքային օրերի ընթացքում:
Վիզայի ձևակերպման արժեքն է 40 ԱՄՆ դոլար:
 
ավելին

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO