(+374) 97 230730

1 2 3 4 5

«Վարանդա Թրավլ» տուրիստական ընկերությունն իր գործունեությունն է ծավալում ղարաբաղյան շուկայում 2009 թվականից: Հաջող աշխատանքի տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձեռք բերել վստահելի ընկերության հեղինակություն, որը միշտ կարող է իրականացնել ցանկացած պատվեր:«Վարանդա Թրավլ» ընկերության հետ արձակուրդը հնարավոր է տարվա յուրաքանչյուր ժամանակաշրջանում:

 

Մենք առաջարկում ենք Ձեզ ոչ միայն այցելել Արցախի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլեւ տեսնել արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը, հյուրընկալությունը և համտեսել ինքնատիպ արցախյան խոհանոցը, որը իրենից ներկայացնում է ամենատարբեր համերի ու հոտերի մի համադրություն:

 

«Վարանդա Թրավլ» տուրիստական գործակալությունն առաջարկում է տուրիստական բարձրակարգ ծառայությունների լայն շրջանակ.

 

* Ամենօրյա խմբակային էքսկուրսիաներ Արցախում

* Անհատական պատվերով էքսկուրսիաներ Արցախում

* Ստանդարտ և տոնական էքսկուրսիոն փաթեթներ

* Տրանսպորտային ծառայություններ

* Գործնական միջոցառումների կազմակերպում՝ կոնֆերանսներ, սեմինարներ, համաժողովներ

* Սոցիալական փաթեթների ձևակերպում Հայաստանում և Արցախում

* Հյուրանոցային սենյակների ամրագրում Հայաստանում և Արցախում

* Քայլարշավների կազմակերպում Արցախում

* Արտագնա և ներգնա տուրիզմ

* Ավիատոմսեր բոլոր ուղղություններով

* Ավտոբուսի տոմսեր / Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան/

* Հյուրանոցային սենյակների ամրագրում ամբողջ աշխարհում

* Վիզային աջակցություն

* Ճանապարհորդություններ աշխարհի ցանկացած կետ

* Տրանսֆերային ծառայության կազմակերպում

* Գիդ - Էքսկուրսավար ծառայություններ

* Ճանապարհորդություններ ԼՂՀ-ում

 

Բացահայտեք Ղարաբաղը «Վարանդա Թրավլ» ընկերության հետ:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO