(+374) 97 230730

1 2 3 4 5

 

 

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Ֆրանսիայի, Նորվեգիայի, Պորտուգալիայի և Իսլանդիայի համար:

 

Կարճաժամկետ արտոնագրի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

- 1 լուսանկար` Շենգենյան նորմերին համապատասխան, նաև երեխաների համար
- անձնագիր` բնօրինակը և նշումներ պարունակող բոլոր էջերի 1 պատճեն, անձնագիրը պետք է վավերական լինի նախատեսվող վերադարձի օրվանից ևս 3 ամիս
- հարցաթերթիկ` խնամքով լրացված և հայտատուի կողմից ստորագրված
- հրավերի բնօրինակը և պատճենը 
- զբոսաշրջության դեպքում` դիմողի անվամբ հյուրանոցի ամրագրում` հաստատված և վճարված ողջ տևողության համար
- փոխադրամիջոցների տոմսերի ամրագրում
- աշխատավայրից տեղեկանք` աշխատավարձի չափով և բացակայության թույլտվությամբ/ թոշակառուների դեպքում` թոշակի գրքույկի պատճենը` թարգմանությամբ
- պետ.ռեգիստրի վկայականը` թարգմանությամբ
- բանկային հաշիվ` օրը 60 Եվրոյի հաշվարկով, վերջին 3 ամիսների բանկային քաղվածքը
- սեփականաշնորհման վկայականները` թարգմանությամբ
- բժշկական ապահովագրության համապատասխան էջը
- զինգրքույկը` բնօրինակը + լուսանկարով և 19-րդ էջերի պատճենները (27 տարեկանից ցածր երիտասարդների դեպքում) կամ կցագրման վկայականը

 ամուսնացածների համար`
- ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրերը իրենց պատճեններով

ամուրիների դեպքում` 
- ծնողների անձնագրերը պատճեններով

երեխաների համար`
- ծննդյան վկայականի նոտարական թարգմանությունը և պատճենը
 - եթե ծնողներից մեկը կամ երկուսը չեն ճամփորդում երեխայի հետ, ներկայացնել ծնողների նոտարական վավերացումով թույլտվության բնօրինակը, պատճենը և թարգմանությունը, ծնողական լիազորագրում պետք է հիշատակվի ուղեկցող անձի անունը:

- դիմումի ուսումնասիրման վճարը` 35 Եվրոյին համարժեք դրամ:

 

Երկարաժամկետ ուսանողական վիզայի համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը

- երկարաժամկետ վիզայի հարցաթերթիկը
- անձնագիր` պատճենով, որը վավերական պետք է լինի վերադարձի օրվանից ևս երեք ամիս, նույնը վերաբերում է նաև ելքի կնիքին
- մեկ 3×4 չափի լուսանկար փակցնել հարցաթերթիկին
- գործի ուսումնասիրման  վճարը` 99 եվրոյին համարժեք դրամ օրվա փոխարժեքով
- TCF քննության վկայականը` պատճենով
- նախնական գրանցում համալսարանում
- կրթաթոշակի առկայության դեպքում համապատասխան փաստաթուղթը
- կացարան Ֆրանսիայում
- ֆինանսական միջոցներ` բանկային հաշիվ առնվազն 6200 եվրո մնացորդով
- եթե Ձեր ուսումը ֆինանսավորվում է ֆրանսաբնակ բարեկամի կողմից, ներկայացնել նրա անձնագրի պատճենը, ֆինանսական պարտավորագիր` ստորագրված և հաստատված քաղաքապետարանում, նաև նրա վերջին հարկման թերթիկը
քաղաքացիական կացություն`
- ամուսնության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- ամուսնալուծության վկայական և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- բոլոր երեխաների ծննդյան վկայականները և դրանց թարգմաննությունները պատճեններով
- ամուսնու / կնոջ և չափահաս երեխաների անձնագրերը իրենց պատճեններով
ամուսնացած չլինելու դեպքում
- ծննդյան վկայականը և դրա նոտարական թարգմանությունը պատճենով
- ծնողների անձնագրերը պատճեններով
մինչև 27 տարեկան երիտասարդների համար կցագրման վկայական կամ զինգրքույկ պատճենով
- տեղեկանք չդատվածության մասին ԱԳՆ իրավական բաժնից
- սեփականաշնորհման վկայականներ պատճեններով և թարգմանությամբ:

 

Ըստ անհատական դեպքի կարող են պահանջվել այլ փաստաթղթեր: 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO