(+374) 97 230730

1 2 3 4 5

 

 

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատուն

Մուտքի արտոնագրեր է տրամադրում Լեհաստանի, Սլովենիայի, Սլովակիայի և Շվեյցարիայի համար:



C տիպի շենգեն վիզա

Թույլ է տալիս գտնվել կամ տեղաշարժվել Լեհաստանի, ինչպես նաև շենգենյան գոտու երկրների տարածքում առավելագույնը 90 օր` հաշված երկիր մուտք գործելու ամսաթվից:

D տիպի ազգային վիզա

Թույլ է տալիս գտնվել Լեհաստանի տարածքում 90 օրից ավելի` տրամադրված վիզայի ժամկետներում:

Տարանցման վիզա

Տարանցման դեպքում հիմնական այցելության երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է տվյալ երկիր մուտքի թույլտվություն և տարանցման անհրաժեշտությունը հաստատող տոմս:

 

C տիպի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

- մեկ հարցաթերթիկ` լրացված առցանց և ստորագրված դիմողի կողմից
- 3,5x4,5 չափի 2 բիոմետրիկ լուսանկար
- անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն երեք ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, առնվազն 2 ազատ էջով
- պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր
- զբոսաշրջության դեպքում` հյուրանոցի ամրագրման վճարը հաստատող փաստաթղթեր (վաուչեր կամ բանկային փոխանցման կտրոն)   
- ինքնաթիռի տոմսի ամրագրում 
- ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ 
- մասնավոր ընկերությունների համար գրանցման պետական ռեգիստրի վկայական 
- ֆինանսական միջոցներ`
  տեղեկանք բանկային հաշվի վերջին վեց ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ 
- քաղաքացիական կացությունը`
  - ամուսնության վկայական 
  - ամուսնալուծության վկայական 
  - երեխաների ծննդյան վկայականներ
  - ամուսնու/կնոջ և երեխաների անձնագրեր
ամուսնացած չլինելու դեպքում`
  - ծննդյան վկայական 
  - ծնողների անձնագրեր
- սեփականաշնորհման վկայականներ:

Գործի ուսումնասիրման վճարը` 35 Եվրո:

Վերոնշյալից բացի հյուպատոսարանը կարող է պահանջել նաև հարցաթերթիկում նշված տեղեկությունները հաստատող ցանկացած այլ փաստաթուղթ

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO