(+374) 97 230730

1 2 3 4 5

«Արզնի առողջարան»

 

«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը: 

 Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև:

 Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին: Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:

 Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը:

Արզնի հանքային ջրի ազդեցության մեխանիզմի մասին

Արզնի հանքային ջրի ազդեցությունը օրգանիզմի վրա արտահայտված է`

  1. ածխաթթվաքլորիդոհիդրոկարբոնատնատրիումային աղերի առկայությամբ,
  2. ջրի հանքային էլեմենտներով:

 Վերը նշված գործոնների շնորհիվ լայնանում է ամբողջ օրգանիզմի անոթային համակարգը: Հիմնականազդող գործոններից է Արզնի հանքային ջրում առկա ածխաթթու գազը, որը գրգռում է մաշկի նյարդայինռեցեպտորները` առաջացնելով մազանոթների ռեֆլեկտոր լայնացում: Այս  ամենի արդյունքում լավանումէ սրտի սնուցումը, արյան շրջանառությունը, լավանում են հյուսվածքների օքսիդա-վերականգնմանպրոցեսները

Առողջարանում գործում են՝

 

- լոգանքներ՝ Արզնի հանքային ջրով, փշատերևով

- կավաբուժություն 

- ողնաշարային խնդիրների բուժում, տիբեթյան բնական նեֆրիտ ունեցող NUGA BEST մերսող ապարատով

- ջրաբուժություն՝ ստորջրյա մերսում, շրջանային, հովհարային, վերընթաց, անձրևային և շարկո ցնցուղներ

- մանուալ թերապիա՝ մերսումներ, բուժական ֆիզկուլտուրա, քայլուղի

- պարաֆինոթերապիա, տորֆոթերապիա

- ինհալատորիում և թթվածնաթերապիա

- ասեղնաբուժություն

- աղիքային և ստամոքսային լվացումներ հանքային ջրով

- գինեկոլոգիական ոռոգում հանքային ջրով

- էլեկտրոֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, Դ. Արսոնվալ, գերբարձր հաճախականության հոսանք (Ու.Վ.Չ.), կվարց, գերձայն (Ու.Զ.Տ.), սինուսային մոդուլացված հոսանք (ամպլիպուլս), էլեկտրաքուն

 

Արզնի առողջարանում ցուցված հիվանդությունների բուժումը

 

  1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ՝ 

 

ա/ սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)՝ կայուն ստենոկարդիա, հետինֆարկտային կարդիոսկլերոզ

բ/ հիպերտոնիկ հիվանդություն, I և II աստիճան

գ/ ռևմատիկ և այլ պատճառներով առաջացած միոկարդիտ, սուր վիճակից 6-8 ամիս անց

դ/ տարբեր պատճառներով առաջացած միոկարդիոդիստրոֆիա

ե/ սիրտ-անոթային համակարգի նևրոզներ 

 

  1. Աղե-ստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդություններ՝

 

ա/ ստամոքսի և աղիների քրոնիկական բորբոքային հիվանդություններ

բ/ ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցեր

գ/ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքային հիվանդություններ

 

  1. Հենաշարժիչ ապարատի հիվանդություններ՝ 

 

ա/ արտրիտներ, արտրոզներ, օստեոխոնդրոզ

 

  1. Նյութափոխանակության խանգարումներ՝

 

ա/ շաքարային դիաբետ՝ թեթև և միջին ծանրություն

բ/ ճարպային փոխանակության խանգարում

գ/ պոդագրա (միզաքարային հիվանդություն)

 

  1. Կանանց սեռական օրգանների քրոնիկական բորբոքային հիվանդություններ
  1. Նևրոզներ, գերհոգնածություն

 

Հակացուցված են `

 

  1.  վերը թվարկված հիվանդությունները  սրացման շրջանում 
  1.  Օնկո /Ուռուցքային / հիվանդությունները

 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO