(+374) 97 230730

1 2 3 4 5

Գանձասարի վանական համալիր 

 

  

Գանձասարը 10-13-րդ դարերի վանական համալիր է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում` Մարդակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում: Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր:

   

 Գանձասարի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դ.): Արցախի Իշխանաց իշխան Հասան-Ջալալի հովանավորությամբ 1216-1238 թթ.-ին կառուցվել է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին և օծվել 1240-ի հուլիսի 22-ին: Գանձասարը 1400-1816 թթ. Աղվանից կաթողիկոսության նստավայրն էր: 18-րդ դ. սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժման ղեկավար գործիչները: Գանձասարը պահպանեց ազատագրական շարժման կենտրոնի դերը մինչև 1815-ը:

     Գանձասարի վանական համալիրը շրջապատված է բարձր պատերով և իր մեջ է ներառում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Որոշ արվեստաբաններ գտնում են, որ վանքը կարելի է դասել հայկական ճարտարապետության գլուխգործոցների շարքը: Անատոլի Յակոբսոնը (խորհրդային նշանավոր միջնադարագետ-հնագետ) Գանձասարը նկարագրել է այսպես. «Ճարտարապետական արվեստի մարգարիտ... Սա միջնադարյան ճարտարապետության ու քանդակագործության եզակի կոթող է, որն իսկապես պետք է համարվի 13-րդ դարի հայկական մշակույթի հանրագիտարան»:

     Գանձասարի պատերին առկա են բազմաթիվ արձանագրություններ հայերենով: Դրանք հետազոտողների ուշադրության կենտրոնում են հայտնվել դեռևս 19-րդ դարից: Հատկանշական է, որ Հովսեփ Օրբելին 1909 թ. հաշվեց ավելի քան 84 արձանագրություն, որոնցից մեկում ներկայացվում է եկեղեցու կառուցման պատմությունը:

Գանձասարը ներկայումս հանդիսանում է Արցախի հոգևոր կենտրոններից մեկը:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO