(+374) 97 230730

1 2 3 4 5

 

Դադիվանքը (Խութավանքը) պատմական Արցախի վանականհամալիրներից է,գտնվում է Լեռնային Ղարաբաղում` Շահումյանիշրջանում։ Կառուցվել է 9-13-րդ դ.:

Համաձայն լեգենդի` եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներիցԹադևոսի հետևորդ Դադիի կողմից 1-ին դարում։ Պատմականաղբյուրներում եկեղեցին 1-ին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։Մխիթար Գոշի կողմից եկեղեցու մասին հաղորդում է տրվել 12-րդդարում։ Սակայն նույն դարում էլ վանական համալիրը ասպատակությանէ ենթարկվել ու ավերվել։ Եկեղեցու վերակառուցումը սկսվել է դարի 2-րդկեսին և ավարտվել 13-րդ դարում։ Այդ մասին հիշատակություն կաԴադիվանքի պատին, որտեղ նշվում է, թե այդ աշխատանքներըկատարվել են 1224 թ.-ին։

Դադիվանքի վանական համալիրը իր մեջ ներառում է Սբ. ԱստվածածինԿաթողիկե եկեղեցին, մատուռը, գավիթները և այլ օժանդակ տարածքներ։Արևելյան պատի վրա տեղադրված են իրենց նշանակությամբ բացառիկխաչքարեր։

Հարևանությամբ կառուցված է եռահարկ զանգակատունը, որը հիմնվել է 1334 թ.-ին Սարգիս եպիսկոպոսի կողմից։ Արցախի հայ հոգևոր ևիշխանական տների գործունեության մասին վկայություններ ենպահպանվել Դադիվանքի տարբեր հատվածներում թողնվածարձանագրություններում։

2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդիԽորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից,որոնց կազմումէին Հայաստանի, Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի եւՌուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Լեռնային ՂարաբաղիՀանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանմանըվերաբերող No 9256 փաստաթուղթը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղումադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից էԴադիվանքի ավերումը,որը «տեղի մահմեդական բնակչությունը (ադրբեջանցիները) [1] համարում էր հայկական քրիստոնեական կրոնիմնացորդներ և ավերեց այն, ինչպես կարողացավ՚։ 1994-ին վանքըվերաբացվել է, և վերակառուցման գործընթացը դեռևս շարունակվում է։

Վանքային համալիրը պատկանում է Հայաստանյայց Առաքելական ՍուրբԵկեղեցու Արցախյան թեմին։

 

 

 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO