(+374) 97 230730

1 2 3 4 5

<<Վալլեքս Գարդեն>>հյուրանոցը Արցախում գործող լավագույն հյուրանոցային համալիրներից  է:Այն բացվել է 2012: Այստեղ ապահովված է հիանալի մթնոլորտ հանգստի և աշխատանքի համար:Վալլեքս Գարդեն Հոթելն առաջարկում է տարբեր տեսակի շքեղ, նուրբ գույներով հարդարված 57 սենյակ, որոնք ստեղծում են իդեալական պայմաններ թե՛ հանգստի և թե՛ աշխատանքի համար: Հյուրանոցի հաճախորդները կարող են ցանկացած պահի օգտվել ֆիթնես ակումբից և լողավազանից:

Վայելեք հիանալի ուտեստներ, հաճելի միջավայր և բարձրակարգ սպասարկում Վալլեքս Գարդեն Հոթելի բարում և ռեստորանում: Ռեստորանը աչքի է ընկնում իր ոճային լուծումներով. սրահները ձևավորված են եվրոպական ռացիոնալության ու նրբագեղության ներդաշնակ համադրությամբ: Ինքնատիպ արտաքին տեսքն ու բարձրորակ սպասարկումը նոր շունչ են հաղորդում ուտելիքին, իսկ բարձրաճաշակ երաժշտությունը, խմիչքների և սիգարների մեծ տեսականին ջերմ մթնոլորտ են ստեղծում լիարժեք հանգստի համար: Այստեղ կա այն ամենը, ինչ դուք սպասում եք լավագույն ռեստորանից:

 

           
           
           
           
           
           

 

 

 

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO