(+374) 97 230730

1 2 3 4 5

Կուսական բնությամբ լեռներ, անուշաբույր հազարամյա անտառներ, լեռներին ձուլվող երկինք, մեղմ քամի և շոյող արև… Եվ ուրեմն, սա Ծաղկաձորն է… Ծաղկաց ձորը … Հայկական Ալպերը

Ծաղկաձորը աշխարհի ամենագեղեցիկ լեռնային հանգստավայրերից է: Այսպես են մտածում տեղաբնակները և բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են այստեղ:

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն առաջարկում է հյուրանոցային և սպորտային ծառայությունների լայն տեսականի. ընդարձակ և տեխնիկական մեծ հնարավորություններով մարզասրահներ, հարմարավետ սենյակներ, հարուստ և առողջարար կերակրացանկ, միջազգային չափանիշներին համապատասխանող լողավազան:

Առաջարկում ենք Ձեզ 182 ընդարձակ և լուսավոր մեկտեղանի, երկտեղանի, երկսենյականոց և լյուքս համարներ: Սենյակների ներքին ձևավորումը և հարմարավետությունը կարող են բավարարել նույնիսկ ամենաբծախնդիր հյուրերի ճաշակը և պահանջները:

Գեղեցիկ կահավորված և անհրաժեշտ հարմարություններով հագեցած սենյակներում կա ուղիղ հեռախոսակապ, արբանյակային հեռուստատեսություն, սառնարան, վարսահարդարիչ, արդուկ:

Իսկ լյուքս համարները բաղկացած են հյուրասենյակից, երկու ննջասենյակից, երկու սանհանգույցից: Համարներն ապահովված են հավելյալ անհրաժեշտություններով` համակարգիչ, անվճար ինտերնետ կապ, չհրկիզվող պահարան:

Հյուրանոցի գրեթե բոլոր համարներից հիանալի տեսարան է բացվում դեպի հյուրանոցը շրջապատող սաղարթախիտ անտառը:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO