(+374) 97 230730

1 2 3 4 5

Թուֆենկյան Ավանդական Հյուրանոցների ցանցի «ամենաերիտասարդ» անդամը` Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցը դռները բացել է 2012 թվականի Սեպտեմբերին և արդեն հյուրընկալել է հազարավոր զբոսաշրջիկների, ովքեր այցելել են աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը: Նոր Թուֆենկյան հյուրանոցը տեղեկայված է Երևանի կենտրոնում` Հանրապետության և Բուզանդի փողոցների հատման կետում:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն ունի 85 սենյակ, բար/հյուրասրահ, խորհրդատվությունների կենտրոն և ավանդական «Խարբերդ» ռեստորան, որն առաջարկում է բազմադարյա արևմտյան ու արևելյան խոհանոցների ճաշացանկ: «Խարբերդ» ռեստորանի ջերմ և հյուրընկալ միջավայրը հիանալի վայր է թոթափելու ծանր օրվա վերջում կուտակված հոգնածությունը և լիցքաթափվելու:

Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցի արտաքին ձևավորումը համահունչ է Երևանի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը: Գաղափարի հիմքում ընկած էր մի նոր կառույց կերտելու ցանկությունը, որը ներշնչված կլիներ Եվրոպական դասական և 20-րդ դարի հայկական ճարտարապետությամբ:

Երևանյան այս նոր հյուրանոցի ներքին հարդարանքը ներկայացնում է մանրակրիտ մշակված դետալների, շքեղ կահավորանքի և ընդգծված քարային շեշտադրումների ամբողջություն` հիանալի կերպով արտահայտելով հայկական ավանդական ճարտարապետության թեմատիկան: Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է բացառիկ հարմարավետություն և ջերմ ու սրտաբաց ընդունելություն:

Հասցե՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

Հասցե՝ ԼՂՀ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 6/24

varandatravel@inbox.ru

(+374) 97 230730

Veranda travel logo

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Կայքերի պատրաստում և առաջխաղացում ASTUDIO